ԿԵՆՍԱԳՐՈւԹՅՈւՆ


Հեյդար Ալիրզա օղլու Ալիև, ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ 

 

Հեյդար Ալիրզա օղլու Ալիևը ծնվել է 1923 թ. մայիսի 10-ին՝ Ադրբեջանի Նախչըվան քաղաքում: Նա 1939 թ. Նախչըվանի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, կրթությունը շարունակել է Ադրբեջանի Արդյունաբերական Ինստիտուտի (ներկայիս Ադրբեջանի Պետական Նավթային ակադեմիա) ճարտարապետական ֆակուլտետում: Պատերազմի սկսվելու  հետևանքով նա չի կարողացել ուսումն ավարտել:

1941 թվականից  Հեյդար  Ալիևը աշխատել է Նախչըվանի ԻԽՍՀ-ի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդում՝ բաժնի վարիչի պաշտոնում և 1944 թ. գործուղվել է պետական անվտանգության մարմիններում աշխատելու: Այդ ժամանակաշրջանից անվտանգության մարմինների համակարգում աշխատող Հեյդար Ալիևը՝ 1964 թ. նշանակվել է Ադրբեջանական ԽՍՀ Նախարաների Խորհրդին առընթեր Պետական Անվտանգության կոմիտեի փոխնախագահի, իսկ 1967 թվականից՝ նախագահի պաշտոնում, ստացել է գեներալ-մայորի կոչում: Նույն տարում նա Լենինգրադում (ներկայիս Սանկտ-Պետերբուրգ) հատուկ բարձրագույն կրթություն է ստացել, իսկ  1957 թ. ավարտել է Ադրբեջանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի 1969 թ. հուլիսի պլենումում Հեյդար Ալիևը ընտրվել է՝ Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար և դարձել է հանրապետության ղեկավար: 1982 թ. դեկտեմբերին՝ Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ ընտրվող Հեյդար Ալիևը նշանակվել է՝ Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ և դարձել է  ԽՍՀՄ-ի ղեկավարներից մեկը: Հեյդար Ալիևը քսան տարվա ընթացքում եղել է ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի պատգամավոր, իսկ հինգ տարի՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի փոխնախագահ:

Հեյդար Ալիևը 1987 թ. հոկտեմբերին՝ որպես բողոքի նշան Խորհրդային Միութայն Կոմունիստական Կուսակցության Կենտրոնակամ Կոմիտեի Քաղբյուրոյի և հատկապես Գլխավոր քարտուղար Միխաիլ Գորբոչովի վարած քաղաքական գծի, հրաժարվել է իր զբաղեցրած պաշտոնից:

Հեյդար Ալիևը 1990 թ. հունվարի 20-ին՝ խորհրդային զորքերի Բաքվում իրագործած արյունոտ ողբերգության հետ կապված, հաջորդ օրը Մոսկվայում՝ Ադրբեջանի ներկայացուցչությունում ելույթ ունենալով, պահանջել է պատժել՝ ադրբեջանական ժողովրդի դեմ իրագործված ոճրագործության կազմակերպիչներին ու կատարողներին: Նա Լեռնային Ղարաբաղում  ստեղծված սուր հակամարտության իրավիճակի հետ կապված, որպես ԽՍՀՄ ղեկավարության երկերեսանի քաղաքականության դեմ բողոքի նշան,  1991 թ. հուլիսին լքել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության շարքերը:

1990 թ. Ադրբեջան վերադարձող Հեյդար Ալիևը նախ ապրել է Բաքվում, հետո Նախչըվանում: Նույն տարում նա ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի պատգամավոր: Նա 1991-1993 թթ. եղել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ, Ադրբեջաի Հանրապետության Գերագույն Խորհրդի փոխնախագահ: Հեյդար Ալիևը 1992 թ. «Ենի Ազերբայջան» կուսակցության՝ Նախչըվան քաղաքում անցկացված հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ:

‎‎1993 թ. մայիս-հունիսին պետական ճգնաժամի սրման հետ կապված՝ երկրում քաղաքացիական պատերազմի սկսման և անկախությունը կորցնելու վտանգի ստեղծման  ժամանակ ադրբեջանական  ժողովուրդը ոտքի կանգնեց՝ Հեյդար Ալիևին իշխանության բերելու պահանջով: Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարները ստիպված եղան Հեյդար Ալիևին պաշտոնապես հրավիրել Բաքու:  1993 թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ հուլիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ սկսեց իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները: 1993 թ. հոկտեմբերի 3-ին համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևը ընտրվեց  Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Նա 1998 թ. հոկտեմբերի 11-ին ժողովրդի բարձր ակտիվության պայմաններում անցկացված ընտրություններում հավաքելով ձայների 76,1 տոկոսը, կրկին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: 2003 թ. հոկտեմբերի 15-ին անցկացված նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրմանը համաձայնություն տված Հեյդար Ալիևը՝ առողջության մեջ առաջացած խնդիրների հետ կապված՝ հրաժարվել է մասնակցել ընտրություններին:

Հեյդար Ալիևը արժանացել է մի շարք միջազգային պարգևների, տարբեր երկրների համալսարանների պատվավոր դոկտորի կոչման և այլ բազմաթիվ հեղինակավոր պարգևների: Նա չորս անգամ պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր Աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով, երկու անգամ արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել է մի շարք արտասահմանյան երկրների շաքանշաններով ու մեդալներով:

Ադրբեջանի վերջին երեսուն տարուց ավել ժամանակահատվածն ընդգրկող պատմական ճակատագիրը՝ անխախտ կապերով կապված է Հեյդար Ալիևի անվան հետ: Այդ տարիների ընթացքում, ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացը կապված է հատկապես նրա անվան հետ: Հեյդար Ալիևը՝ իր ղեկավարության այդ ժամանակահատվածում զարգացման համար  մշտապես տքնող, նրա հարուստ մշակույթով, պատմական մեծ անցյալով մշտապես հպարտացող և գալիք սերունդների ճակատագրի համար մտածող հարազատ երկրի՝ Ադրբեջանի՝ ժամանակի ծանր ու դաժան փորձություններից  դուրս բերելն էր:

Մեծ քաղաքական ու պետական գործիչը, իր ժողովրդի համազգային առաջնորդը, դեռ կենդանության օրոք կենդանի լեգենդի էր վերածվել, դրա համար էլ Հեյդար Ալիև ֆենոմենը միշտ էլ  գրավել է մարդկանց ուշադրությունը, աշխարհի ադրբեջանցիների համազգային առաջնորդի՝  հիացմունք առաջացնելու  աստիճանի բուռն քաղաքական գործունեությունը լայնորեն լուսաբանվել է ինչպես երկրի, այնպես էլ  աշխարհի լրատվամիջոցներով:  

Պետականության փլուզման առջև կանգնած ու իր ամենածանր օրերն ապրող Ադրբեջանական ժողովուրդը,  1993 թ. հունիսին համառորեն պահանջել է գոյություն ունեցող իշխանության տապալումը և նույն ժամանակից իր ճակատագիրը նորից վստահել է  Հեյդար Ալիևին:

Ժողովրդի նման վիճակում գտնվելը տեսնող, նրա համառ հրավերն ընդունող Հեյդար Ալիևը կրկին Ադրբեջանում վերադարձել է մեծ քաղաքականություն: Ժողովուրդը Հեյդար Ալիևի այդ վերադարձը հույսով ու ուրախությամբ  է դիմավորել, իսկ այդ օրը Ադրբեջանի պատմության մեջ  գրվել է որպես Ազգային Փրկության օր: